Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 214 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 22-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 64 պացիենտ, այդ թվում 7-ի առողջական վիճակը ծանր է:
Փոթիի հոսպիտալում մնում է 38 կորոնավարակակիր, 6-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 36 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 18 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 52 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 37 մարդ: