Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, նրանցից 18-ի վիճակը ծանր է
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, նրանցից 18-ի վիճակը ծանր է

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, ապաքինվել է 75 վարակակիր: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:

Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 182 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 18-ի վիճակը ծանր է:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 50 պացիենտ, այդ թվում 5-ի առողջական վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 39 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 35 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 20 պացիենտ, նրանցից 3-ի վիճակը ծանր է:

Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 58 մարդ: