Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, ապաքինվել է 93 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, ապաքինվել է 93 պացիենտ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք և ապաքինվել է 93 կորոնավարակակիր պացիենտ:

Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:

Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 217 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 23-ի վիճակը ծանր է:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 65 պացիենտ, այդ թվում 7-ի առողջական վիճակը ծանր է:

Փոթիի հոսպիտալում մնում է 41 կորոնավարակակիր, 7-ի վիճակը ծանր է:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 38 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է:

Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 17 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 93 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 93 մարդ: