Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ապաքինվել է 375 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 213 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 25-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 77 պացիենտ, այդ թվում 5-ի առողջական վիճակը ծանր է:
Փոթիի հոսպիտալում մնում է 35 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 375 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 93 մարդ:
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ:
Տեղեկությունը տարածում է շրջանային վարչությունը: