Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, ապաքինվել է 221 վարակակիր
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 224 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 17-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 71 պացիենտ, այդ թվում 7-ի առողջական վիճակը ծանր է:
Փոթիի հոսպիտալում մնում է 41 կորոնավարակակիր, 4-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 3-ի վիճակը ծանր է:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 14 պացիենտ, նրանցից 2-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 221 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 20 մարդ: