Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք, ապաքինվել է 72 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 215 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 14-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 74 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է:
Փոթիի հոսպիտալում մնում է 37 կորոնավարակակիր, 3-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 1-ի վիճակը ծանր է:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 14 պացիենտ, նրանցից 2-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 72 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 30 մարդ: