Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 117 նոր դեպք
Համաձայն Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության տվյալների, 535 նմուշ է փորձարկվել ամբողջ շրջանի մասշտաբով՝ Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում և վիրուսը հաստատվել է 117 մարդու մոտ:
Վարակման 82 դեպքը կապված է Զուգդիդիի հետ, 13 դեպք գրանցվել է Սենակիում, ինը՝ Ծալենջիխայում, 12-ը՝ Չխորոցղուում և մեկը՝ Խոբիում:
Համաձայն Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչության տվյալների, Ռուխիի կլինիկայում բուժում են անցնում 157 կովիդ-պացիենտ: Նրանցից 49-ի վիճակը միջին ծանրության է: Բացի այդ, Փոթիի հիվանդանոցում բուժում է ստանում 40 հիվանդ, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վերջին 24 ժամվա ընթացքում ողջ շրջանում ապաքինվել է 108 հիվանդ: Ընդհանուր առմամբ կարանտինի տարածքում է գտնվում 132 մարդ:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ: Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 22 պացիենտ:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 33 459: Մահացել է 423 մարդ: