Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 105 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 105 նոր դեպք

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 105 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 220 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 13-ի վիճակը ծանր է:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 71 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է:

Փոթիի հոսպիտալում մնում է 37 կորոնավարակակիր, 3-ի վիճակը ծանր է:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 1-ի վիճակը ծանր է:

Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 14 պացիենտ, նրանցից 2-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 55 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 26 մարդ: