Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 114 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 8-ի վիճակը ծանր է
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 114 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 8-ի վիճակը ծանր է

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 36 նոր դեպք, ապաքինվել է 37 վարակակիր: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 114 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 8-ի վիճակը ծանր է:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 44 պացիենտ, Փոթիի հոսպիտալում մնում է 23 կորոնավարակակիր, Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 21 կորոնավարակակիր, Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 9 պացիենտ է:

Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 97 մարդ: