Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության շենքի մոտ «Վրաստանի համար» շարժման անդամներն անցկացրել են բողոքի ցույց
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության շենքի մոտ «Վրաստանի համար» շարժման անդամներն անցկացրել են բողոքի ցույց

Զուգդիդիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության շենքի մոտ «Վրաստանի համար» շարժման անդամներն անցկացրել են բողոքի ցույց: Ցույցի մասնակիցները բողոքել են նրանց ակտիվիստ Գելա Շեդանիայի տանը հավանական հրաձգության փաստի դեմ և տեղի ունեցածի մեղավոր անվանել իշխանությանը:

Զուգդիդիի մունիցիպալիտետի Կախաթ գյուղում քաղաքացիական ակտիվիստ Գելա Շեդանիայի բնակելի տանը ուշ գիշեր հավանաբար, կրակել են լամպի վրա: Գելա Շեդանիայի կինը՝ Սնեժանա Գեգիան հայտարարում է, որ երեկոյան ժամը 22:00-ն անհայտ անձինք կրակել են լամպի վրա, իսկ այնուհետև թաքնվել դեպքի վայրից: Կնոջ խոսքով, նա շուտով զանգահարել է կնոջը, ով քաղաքացիական ակտիվիստների հետ գտնվում էր բողոքի վրանում:

Ցույցի մասնակիցները փորձել են շրջանային վարչության շենքի մուտքի մոտ փակցնել կպչուն պաստառներ, սակայն իրավապահները նրանց այդ հնարավորությունը չեն տվել: Շեդանիանիի ընտանիքում տեղի ունեցած փաստով հարուցել է քրեական գործ: