Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Ակակի Խասաիան
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ Ակակի Խասաիան:
Ակակի Խասաիան մինչ այժմ զբաղեցնում էր ՆԳՆ-ի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի գլխավոր վարչության խուզարկության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Ակակի Խասաիան ծնվել է 1979 թվականին, Գալիում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մերաբ Ծուրծումիան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել երեկ: