Սամեգրելո-Զեմո Սվանեթիի հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 185 վարակակիր, 3-ը ծանր վիճակում են
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 66 նոր դեպք: Օրվա ընթացքում ապաքինվել է 20 պացիենտ:
Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 185 վարակակիր, այդ թվում 3-ը ծանր վիճակում են:
Ռուխիի կլինիկայում կա 86 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 44 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:
Շրջանի կարանտինային տարածքներում կա 125 մարդ: