Սամեգրելո-Զեմո Սվանեթիի չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 247 վարակակիր, 13-ը ծանր վիճակում են
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք: Օրվա ընթացքում ապաքինվել է 43 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:
Չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 247 վարակակիր, այդ թվում 13-ը ծանր վիճակում են:
Ռուխիի կլինիկայում կա 131 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 49 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:
Շրջանի կարանտինային տարածքներում կա 106 մարդ: