Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 22 պացիենտ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 170 վարակակիր, այդ թվում 7-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 62 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 4 կորոնավարակակիր,  Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 32 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 96 մարդ: