Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք: Օրվա ընթացքում ապաքինվել է 18 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:
Չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 216 վարակակիր, այդ թվում 10-ը ծանր վիճակում են: Ռուխիի կլինիկայում կա 101 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 50 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը: Շրջանի կարանտինային տարածքներում կա 98 մարդ: