Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, ապաքինվել է 30 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, ապաքինվել է 30 պացիենտ

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 30 պացիենտ:

Շրջանում շարունակվում են խորը համաճարակաբանական ուսումնասիրությունները:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 94 վարակակիր, այդ թվում 8-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 33 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 22 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 9 կորոնավարակակիր,  Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 23 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 139 մարդ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը: