Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, ապաքինվել է 19 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, ապաքինվել է 19 պացիենտ

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 19 պացիենտ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 87 վարակակիր, այդ թվում 5-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 31 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 26 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 8 կորոնավարակակիր,  Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 15 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 102 մարդ: