Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք, ապաքինվել է 23 պացիենտ
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք: Օրվա ընթացքում ապաքինվել է 23 պացիենտ:
Շրջանում շարունակվում են խորը համաճարակաբանական ուսումնասիրությունները:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 78 վարակակիր, այդ թվում չորսը ծանր վիճակում են:
Ռուխիի կլինիկայում կա 26 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 31 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 4 կորոնավարակակիր, Աբաշայի կովիդ-կլինիկայում՝ 3 վարակակիր պացիենտ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 14 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:
Շրջանի կարանտինային տարածքներում կա 98 մարդ:
Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը: