Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 9 պացիենտ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 83 վարակակիր, այդ թվում 6-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 30 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 23 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 8 կորոնավարակակիր,  Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 15 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 109 մարդ: