Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, ապաքինվել է 16 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, ապաքինվել է 16 պացիենտ

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 16 պացիենտ:

Շրջանում շարունակվում են խորը համաճարակաբանական ուսումնասիրությունները:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 88 վարակակիր, այդ թվում 10-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 31 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 23 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 9 կորոնավարակակիր,  Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 20 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 122 մարդ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը: