Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, ապաքինվել է 21 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, ապաքինվել է 21 պացիենտ

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 21 պացիենտ:

Շրջանում շարունակվում են խորը համաճարակաբանական ուսումնասիրությունները:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 89 վարակակիր, այդ թվում 8-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 32 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 2 2վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 9 կորոնավարակակիր,  Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 23 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 122 մարդ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը: