Սամեբայի տաճարում անցկացվում է Գուդաուրիի մոտ զոհված օդաչուների, փրկարարների և բժիշկների քաղաքացիական հոգեհանգիստը
Թբիլիսիի Սամեբայի տաճարում ընթանում է ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով Գուդաուրիի մոտ զոհված օդաչուների՝ Լևան Չոխելիի, Զազա Լորիայի, Դիմա Քաաձեի, Անդրո Քուջոշվիլիի, փրկարարների՝ Կախա Տորչինավայի և Գիորգի Մարգիանիի, բժիշկների՝ Քեթի Գուլագաշվիլիի և Գիորգի Վենեցկիի քաղաքացիական հոգեհանգիստը:
Սամեբայի տաճարում Շիոն պատարագ է մատուցելու և հոգեհանգստի արարողություն կատարելու՝ փրկարարական գործողության ընթացքում զոհվածների համար։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հուղարկավորությունից հետո ՆԳՆ սահմանային ոստիկանության օդաչուները և ԱԻ ծառայության փրկարարները կտեղափոխվեն իրենց գերեզմաններ և կհուղարկավորվեն զինվորական պատվով։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 29-ին Գուդաուրիի մերձակայքում երկու մարդ պարապլանով թռչելիս ընկել է ժայռոտ լանջին։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվըլ է սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որը միջոցառման ժամանակ կորցրել է կառավարումը և կործանվել։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ, ինչպես նաև ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության երկու փրկարար և Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի երկու բուժաշխատող։ Ինչպես հայտնել է վթարի վայր ժամանած ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ զոհվել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկը, ում փրկության համար տարվում էին փրկարարական աշխատանքները։ Բացի այդ, պարապլանիստի ընկնելու հետևանքով վիրավորված մեկ մարդ տեղափոխվել է կլինիկա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցական նամակում նշել է, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում սգո օր է հայտարարվել։