Սամեբայի աթոռանիստ տաճարում տոնական պատարագին ներկա են գտնվել Մամուկա Բախտաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին
Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին նշում է Իլիայի տոնը: Սամեբայի տաճարում տոնական պատարագ է մատուցել Սրբազնագույն Իլիա Երկրորդը՝ հոգևորականների հետ միասին:
Եկեղեցին այսօր հիշատակում է Սուրբ Իլիա Թեզբիտելիին և Իլիա Ճշմարիտին (Ճավճավաձե): Այսօր նշվում է նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի Հրեշտակի օրը:
Տոնական պատարագին ներկա են գտնվել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: