Սամեբայի աթոռանիստ տաճարում կատարվել է Հիսուս Քրիստոսի խաչից իջեցման ավանդական կարգը
17:33, 26.04.2019
Սամեբայի աթոռանիստ տաճարում կատարվել է Հիսուս Քրիստոսի խաչից իջեցման ավանդական կարգը։
Արարողակարգն այսօր կատարել է համայն վրաստանի կաթողիկոս պատրիարք սրբազնագույն և երանաշնորհ Իլիա երկրորդը հոգևորական անձանց հետ միասին։
Արարողակարգի հետո տաճարում կատարվել են շարականներ։
Այսօր Կարմիր Ուրբաթ է – Ավագ շաբաթվա ամենածանր օրը: Ուղղափառ եկեղեցին հիշում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, խաչից իջեցումը և թաղումը:
Տաճարներում այսօր մատուցվել է խաչից իջեցման կարգ:
Ավագ ուրբաթ օրը տաճարներում պատարագ չի մատուցվում, քանի որ, ըստ ավետարանի, մարդկանց մեղքերից փրկելու համար, Աստված ինքն իրեն զոհաբերեց:
Հավատացյալներն այս օրը ձու են ներկում, ինչպես նաև պատրաստում թխվածքաբլիթներ, քանի որ ըստ ավետարանի, Հիսուս Քրիստոսի խաչելությունը տեղի է ունեցել հուդդայականների Պասեք տոնին։