Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության շենքի տանիքին հրդեհ է բռնկվել:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տեղում աշխատում է չորս հրշեջ մեքենա և հրշեջ փրկարարներ: Մոբիլիզացված են նաև շտապ օգնությունը և պարեկային ոստիկանությունը:
Նրանց տեղեկությամբ, տուժածներ չկան, շենքից տարհանվել են բոլոր մարդիկ: