Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում բացվել է «Horizon Europe» դրամաշնորհային գրասենյակը
Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ողջ երկրում շարունակվում է «Horizon Europe» դրամաշնորհային գրասենյակների ստեղծման գործընթացը։ Նոր դրամաշնորհային գրասենյակ է բացվել Ախալցխայում՝ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում։
Արարողությանը մասնակցել է կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը։ Նա իր խոսքում շնորհավորեց համալսարանի անձնակազմին և գիտնականներին «Horizon Europe» դրամաշնորհային գրասենյակի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրանց հետագա գործունեության մեջ։ Նունու Միցկևիչի խոսքով, բարձրագույն ուսումնական հաստատություններում դրամաշնորհային գրասենյակների ստեղծման հիմնական նպատակն է աջակցել վրացական հետազոտական թիմերին մրցակցային նախագծերի հայտերի պատրաստման գործընթացում, ինչը կնպաստի նրանց հաջող մասնակցությանը ԵՄ դրամաշնորհային մրցույթներին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անմիջական մասնակցությամբ 2021 թվականին Վրաստանը դարձավ ԵՄ նոր հետազոտական և ինովացիոն «Horizon Europe» ծրագրի անդամ։ Այս համաձայնագիրը Վրաստանի ներկայացուցիչներին թույլ կտա օգտվել ճիշտ նույն պայմաններից և իրավունքներից, ինչ ԵՄ երկրների գիտության և նորարարության ոլորտի ներկայացուցիչները։
Տեղեկությունը տարածում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։