Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի նիստին քննարկվել են մայիսի 26-ին նախատեսված միջոցառումները
Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի նիստին քննարկվել են մայիսի 26-ին նախատեսված միջոցառումները

Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի անդամները հերթական նիստին քննարկել են օրակարգով  հաշվի առնված տարբեր հարցեր:

Խորհրդում մանրամասն քննարկել են մունիցիպալիտետում ենթակառուցվածքային նախագծերի ընթացքի, շրջանի տնտեսական ներուժն ուսումնասիրող աշխատանքային խմբի ստեղծման, շրջանի մասշտաբով մաքրման և վերանորոգման կարիք ունեցող շենքերի հետ կապված անցկացված միջոցառումների,  քաղաքացիների զինվորական հաշվառման և պարտադիր ծառայությունում զորակոչի իրավիճակի, անօթևան շների հարցերի մասին:

Նիստին քննարկել են նաև մունիցիպալիտետում մայիսի 9-ին և մայիսի 26-ին նախատեսված տոնական միջոցառումների նախապատրաստական ընթացքը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների ստաժավորման ծրագիրը և արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը:

Նշված խորհուրդը նահանգապետին կից գործող խորհրդատվական մարմին է, որը գործունեություն է ծավալում Վրաստանի օրգանական օրենքի «Տեղի ինքնակառավարման օրենսգրքով» սահմանված ձևով: