«Միասնական ագրոնախագծի» շրջանակներում Սամցխե Ջավախեթիում հիմնվել է ազնվամորու այգի:
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության լրատվությամբ, «միասնական ագրոնախագծի» շրջանակներում, «արմատավորիր ապագան» նախագծի մասնակիցներից մեկը 1 հա հողատարածքի վրա ցանել է ազնվամորի:
Այգին գտնվում է Ասպինձայի շրջանի Խիզաբավրա գյուղում, որը այսօր «արմատավորիր ապագան» նախագծի մենեջեր Մարյամ Մեկոշկիշվիլին, դիտել է Սամցխե Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեի և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ միասին:
Բենեֆիցիարը ծրագրին միացել է 2017 թվականին: Այգու կազմակերպման և ոռոգման համակարգի տեղադրման համար ստացել է 9,509,37 լարի պետական ֆինանսավորում, այստեղից 7035,00 լարին տնկիների, իսկ 2,474,37 լարին կաթիլային համակարգերի համար:
«Արմատավորիր ապագան» նախագծի շրջանակներում Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում ֆինանսավորվել է 20 հա հողատարածքի վրա գտնվող մրգի այգիներ: Ընդհանուր առմամբ ֆինանսավորումը կազմել է 108,465,96 լարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan