Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ սերվերի շարքից դուրս գալու պատճառով կրկին հանձնում են քննություններ
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ կրկին հանձնում են քննություններ: Պատճառը համալսարանում համակարգչային սերվերի շարքից դուրս գալն է, որի պատճառով 6 օրվա ընթացքում հանձնած բոլոր էլեկտրոնային քննությունների արդյունքները ջնջվել են:
Ինչպես առաջին ալիքի լրագրողին հայտնել է համալսարանի ռեկտորի տեղակալ Նիկոլոզ Ախալկացին, դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին:
Նրա խոսքերով էլեկտրոնային քննությունները խափանվել են և մինչև այժմ չի հաջողվում ուղղել այդ խախտումը:
Ախալկացիի խոսքերով այն ուսանողները, ովքեր հանձնել են էլեկտրոնային քննություններ, այս պահին քննությունը հանձնում են գրավոր:
«Քննությունները մեկնարկել են հունվարի 8-ին և լավ ընթացք ունեին, սակայն հունվարի 15-ին էլեկտրոնային քննությունների մոտ առաջացան հիմնախնդիրներ, սերվերի վրա, որտեղ տեղադրված էր քննությունների արդյունքները ամբողջովին ջնջվել է: Փորձագետներին չի հաջողվել վերականգնել տվյալները, այդ իսկ պատճառով ուսանողները կրկին հանձնում են քննություններ, արդեն գրավոր ձևով»,-նշել է Նիկոլոզ Ախալկացին:
Հեղինակ -
Edgar Barsegyan