Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեքտոր դառնալու ևս մեկ ցանկացող հանել է իր թեկնածությունը
Ռեքտորի ընտրություններից 8 օր առաջ, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեքտորի ևս մեկ թեկնածու, Թինաթին Գելաշվիլին, հրաժարվել է մասնակցել ընտրություններին: Թինաթին Գելաշվիլին, այսօր, թեկնածությունը հանելու մասին հայտարարությամբ դիմել է ընտրական հանձնաժողովին: Ինչպես նա նշել է Առաջին ալիքի հետ զրույցում, համալսարանին անհրաժեշտ չեն պրոֆեսիոնալ կադրեր:
Ռեքտորի ընտրությունները համալսարանում կանցկացվեն հունվարի 31-ին: Ակադեմիական խորհրդի 8 անդամներ ընտրություն կանեն 4 թեկնածուի միջև, դրանք են. Մակա Բերիձե, Գիորգի Մեսխի, Ցիսկարա Զարանդիան և Ռևազ Զեդգինիձեն:
Երեկ հայտնի է դարձել, որ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեքտորի պարտականությունները կատարող Մերաբ Բենիձեն հանել է թեկնածությունը և ռեքտորի պաշտոնին հայտարարված մրցույին չի մասնակցելու: