Սամանթա Փաուեր. Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ տալ տասնամյակների հակամարտություններին
Սամանթա Փաուեր. Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ տալ տասնամյակների հակամարտություններին

Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կարող է վերջ տալ տասնամյակներ տեւած հակամարտությանը, Երեւանում ճեպազրույցում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։

Փաուերը նշել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Հայաստանին օգտվել այս պատմական պահից։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել խաղաղության Ադրբեջանի հետ։ Ես այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորություն ունի հասնելու բարգավաճման, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ վաղուց երազել են: ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին առավելագույնս օգտագործելու այս հնարավորությունը։ Խաղաղության օգուտները զգալի կլինեն նաև ադրբեջանական ժողովրդի համար։ Վերջին հարցման համաձայն՝ կա նաև լայն աջակցություն խաղաղության օրակարգին»,- ասել է Սամանթա Փաուերը։