Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր երեխաներին հյուրընկալելու է Զուգդիդիում, «Նախագահի տոնածառի» միջոցառմանը:
Նախագահի մամլո ծառայության տեղեկությամբ, Սալոմե Զուրաբիշվիլու որոշմամբ, նշված Ամանորյա միջոցառման մայրաքաղաքից Զուգդիդի տեղափոխումը կարևոր քայլ կլինի շրջանների հանրային կյանքի առավել ակտիվ ներգրավման ուղղությամբ: