Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է Լեհաստանի նախագահի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է Լեհաստանի նախագահի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր զրուցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Ինչպես հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են վրաց-լեհական երկկողմ հարաբերությունները, Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և Լեհաստանի աջակցության հարցերը։

«Հաշվի առնելով, որ հաջորդ տարի Լեհաստանը դառնալու է ԵԱՀԿ-ի գործող նախագահը, Վրաստանի նախագահը Լեհաստանի նախագահին է ներկայացրել իր նախաձեռնությունը, որը նախատեսում է Թբիլիսիում կին առաջնորդների մասնակցությամբ միջազգային կոնֆերանս անցկացնել հակամարտությունների կարգավորման, խաղաղության և անվտանգության հարցերով»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նրանց խոսքով, Անջեյ Դուդան հետաքրքրվել է այդ հարցով և ասել, որ դա ԵԱՀԿ-ի շրջանակներում Լեհաստանի գործունեության առաջնահերթություններից է։