Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսակապի միջոցով զրուցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ: Նախագահները քննարկել են համաճարակային իրավիճակը:

Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկությամբ, Ստևո Պենդարովսկին բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Վրաստանի ձեռնարկած միջոցները և նշել, որ Վրաստանում նման ցածր մահաբեր դեպքերի մակարդակը Վրաստանի կառավարության արդյունավետ պայքարի նշան է:

Վրաստանի նախագահը Ստևո Պենդարովսկուն շնորհավորել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ և նշել, որ Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստը զգալի հույս է տալիս Վրաստանին:

Վրաստանի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է նաև Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդասիրական ծանր իրավիճակի և բոդերնիզացիայի գործընթացի մասին:

Զրույցի վերջում Վրաստանի նախագահը համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի ավարտից հետո Ստևո Պենդարովսկուն հրավիրել է Վրաստան:

Տեղեկությունը հաղորդում է Վրաստանի նախագահի աշխատակազմը