Սալոմե Զուրաբիշվիլին Ժոզեֆ Բորելի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության հարցը
Սալոմե Զուրաբիշվիլին Ժոզեֆ Բորելի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության հարցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության հարցը:

Վրաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին գերագույն ներկայացուցչի հետ քննարկել է Վրաստանի բռնազավթված շրջաններում անվտանգության ու հումանիտար իրավիճակի խնդիրները: ԵՄ գերագույն ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ-ի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության և Ժնևի բանակցությունների կարևորությունը, որի շրջանակներում ԵՄ-ն ոչ միայն միջնորդի, այլև որոշ չափով երաշխավորի դեր ունի:

Բարձրագույն ներկայացուցիչը ողջունեց ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործում Վրաստանի զգալի առաջընթացը, ինչպես նաև Արևելյան գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը:

Նախագահը Ժոզեֆ Բորելիին հրավիրել է Վրաստան: