Սալոմե Զուրաբիշվիլին Ժնևում հանդիպեց Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ժնևում հանդիպեց Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գի Ռայդերին:
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, կողմերը քննարկել են համաճարակի պատճառով առաջացած դժվարությունները՝ զբաղվածության, աշխատանքի և անվտանգ աշխատանքային միջավայրի առումով:
«Ընդգծվեց Վրաստանի էական առաջընթացը աշխատանքի անվտանգության և աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով: Առանձնահատուկ շեշտ է դրվում ներառական սոցիալական երկխոսության վրա, որը թույլ է տալիս ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին:
Հանդիպման ընթացքում նախագահը բարձրացրեց Վրաստանում տեխնիկական աջակցության ծրագրերի ծավալների ավելացման հարցը, որոնց վերաբերյալ կազմակերպությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել՝ նոր կանոնակարգերի և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ ներդրման նպատակով:
Կողմերը քննարկել են նաեւ մասնագիտական հմտությունների զարգացումը, ILO-ի եւ կրթության նախարարության միջեւ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: