Սալոմե Զուրաբիշվիլին ժամը 17:00-ին ճեպազրույց կանցկացնի
Սալոմե Զուրաբիշվիլին ժամը 17:00-ին ճեպազրույց կանցկացնի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամը 17:00-ին ճեպազրույց կանցկացնի։ Այս մասին հայտարարել են Վրաստանի նախագահի վարչակազմում։

Նախագահի նստավայրի մոտ հանրահավաքը տեղի է ունենում ժամը 15:00-ից։ Հանրահավաքի մասնակիցները նախագահին կոչ են արել ներում չշնորհել Միխեիլ Սաակաշվիլիին։ Դրանից հետո հայտարարեցին, որ Սալոմե Զուրաբիշվիլին իրենց հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, որից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի նստավայրի մուտք։ Նրանցից ոմանք մտել են նստավայրի բակ, որտեղ նախագահը դիմել է նրանց: