Սալոմե Զուրաբիշվիլին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման կարևորությունը
Սալոմե Զուրաբիշվիլին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման կարևորությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում է Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման։

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այսօր Օրբելիանիների պալատում կայացած հանդիպմանը քննարկվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականի կարևորությունը և այդ ճանապարհին ժողովրդավարական գործընթացների շարունակական ամրապնդումը:

«Նախագահը պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել՝ կապված օկուպացված տարածքներում տիրող ծանր հումանիտար իրավիճակի հետ։ Այս համատեքստում զրույցն անդրադարձել է երկրի եվրոպական ապագային՝ որպես օկուպացված տարածքներում ապրող բնակչության զարգացման հնարավորություն։

Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման կարևորությունը և այդ առումով եվրոպական կառույցների ներգրավվածությունը», – ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։