Սալոմե Զուրաբիշվիլին խոսքով դիմելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մասնակիցներին
Սալոմե Զուրաբիշվիլին խոսքով դիմելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մասնակիցներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքում խոսքով դիմելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մասնակիցներին:

Վրաստանի նախագահի վարչությունում հայտարարում են, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանին Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով ելույթը նախատեսված է Թբիլիսիի ժամանակով 19:22-20:30-ն:

Սալոմե Զուրաբիշվիլին նստաշրջանին, գլխավոր բանավեճի ժամանակ դիմելու է ավելի քան 100 երկրի առաջնորդի: Այս տարի գերագույն բանավեճի գլխավոր թեման է լինելու աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայի ուղղությամբ նոր ջանքերի մոբիլիզացումը:

Սալոմե Զուրաբիշվիլինկլինի առաջին նախագահը 2013 թվականից հետո, որը Վրաստանից կզբաղեցնի ՄԱԿ-ի ամբիոնը:

Սալոմե Զուրաբիշվիլին համաշխարհային առաջնորդներին դիմելու է անգլերեն լեզվով:

Երեկ, Վրաստանի նախագահը ներկա է գտնվել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի բանավեճի բացմանը: