Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելու է մարտի 4-ին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացելու է մարտի 4-ին:
Վրաստանի առաջին ալիքի հաղորդմամբ, նախագահի օրենսդիր մարմնում ելույթի ամսաթիվն արդեն համաձայնեցված է:
Նախագահի կարգավիճակով Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին կներկայացնի իր տարեկան երկրորդ զեկույցը: Նախագահի զեկույցը նախատեսված է Վրաստանի սահմանադրությամբ և խորհրդարանի կանոնակարգով:
Ընթացակարգի համաձայն, խորհրդարանը նախագահի տարեկան զեկույցը լսում է, գարնանային նստաշրջանի լիագումար նստաշրջանի առաջին օրը:
Ինչ վերաբերում է նախագահի լսման ձևաչափին, ապա ելույթից հետո հանդես կագան այն խմբակցությունների նախագահները, որոնք չեն մտնում միավորված մեծամասնության կամ փոքրամասնության կազմ, ինչպես նաև փոքրամասնության և մեծամասնության առաջնորդները:
Կանոնակարգով սահմանվում է, որ խմբակցության նախագահի ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն, իսկ փոքրամասնության կամ մեծամասնության առաջնորդի ելույթը`15 րոպեն: Այս ելույթներից հետո Վրաստանի նախագահն իրավունք ունի հանդես գալ եզրափակիչ խոսքով: