Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդակցություններ է անցկացրել ընդդիմադիր կուսակցությունների հետ։
Խորհրդակցությունների թեման հստակեցված չէ, սակայն, ինչպես հայտնի է, հանդիպմանը կքննարկվի «Վրացական խարտիան» եւ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ընտրված վարչապետի թեկնածուն, ինչի մասին նախագահն օրեր առաջ հայտարարություն էր արել։
Ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումն անցկացվում է Օրբելիանիների պալատում։
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամներն արդեն խորհրդակցությունների են ժամանել նախագահական նստավայր։