Սալոմե Զուրաբիշվիլին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամների հետ քննարկել է EBRD-ի աջակցության հարցը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում
Սալոմե Զուրաբիշվիլին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամների հետ քննարկել է EBRD-ի աջակցության հարցը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամների հետ քննարկել է EBRD-ի աջակցության հարցը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում։ Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ Օրբելիանիների պալատում կայացած հանդիպմանը քննարկվել է Վրաստանի եվրաինտեգրման ուղին և տարածաշրջանում առկա մարտահրավերները, EBRD-ի դերը Եվրոպայի և Ասիայի միջև Վրաստանի կապի գործառույթի ամրապնդման գործընթացում։

«Խոսելով Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին՝ Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնության ընտրությունն է, և այս եվրոպական ընտրությունը հասարակության համար այլընտրանք չունի»,- ասվում է Վրաստանի նախագահի վարչակազմի տեղեկատվության մեջ։