Սալոմե Զուրաբիշվիլին վարչապետի հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական դրությունը և երկխոսության անհրաժեշտությունը
Սալոմե Զուրաբիշվիլին վարչապետի հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական դրությունը և երկխոսության անհրաժեշտությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում տիրող իրավիճակի հետ կապված հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն:

«Հանդիպմանը նախագահը վարչապետի հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական դրությունը և երկխոսության անհրաժեշտությունը»,- նշված է նախագահի մամլո ծառայության տարածած տեղեկության մեջ:

Մինչ այդ, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: