Սալոմե Զուրաբիշվիլին տեսազանգի միջոցով Բուլղարիայի նախագահի հետ զրուցել է կորոնավիրուսի մասին
Սալոմե Զուրաբիշվիլին տեսազանգի միջոցով Բուլղարիայի նախագահի հետ զրուցել է կորոնավիրուսի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր տեսազանգի միջոցով զրուցել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:

Նախագաները քննարկել են Վրաստանում և Բուլղարիայում կորոնավիրուսի առնչությամբ ստեղծված իրավիճակը և վարակի դեմ երկրում ձեռնարկված միջոցները, միմյանց ծանոթացրել համապատասխան վիճակագրությունը և զրուցել համավարակի դեմ պայքարի ռազմավարության մասին:

«Վրաստանի նախագահը նշված ուղղությամբ ընդգծել է Սև ծովի տարածաշրջանային համերաշխության և միջազգային համագործակցության նշանակությունը: Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, հետճգնաժամային ժամանակաշրջանում Սև ծովը կարևորագույն նշանակություն է ստանում տրանսպորտային և առևտրի տեսանկյունից»,- նշված է Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկության մեջ:

Նրանց փոխանցմամբ, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ այսօր աշխարհում որևէ երկիր չի կարող ինքնուրույն և միայնակ հաղթահարել համավարակը, ուստի կարևոր է միասնությունը:

«Նշվել է, որ Վրաստանը և Բուլղարիան պետք է գործեն սերտ համագործակցության պայմաններում, որպեսզի պատրաստված դիմավորեն հետճգնաժամյան ժամանակաշրջանը»,- ասվում է Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկության մեջ:

Նրանց փոխանցմամբ, Վրաստանի նախագահը բուլղարացի գործընկերոջ հետ զրուցել է սահմանազատման, Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին և նշել, որ ճգնաժամի պահին կարևոր է լիցքալափել իրավիճակը:

«Բուղարիայի նախագահը մեկ անգամ ևս հայտնել է աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև՝ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի նկատմամբ և նշել, որ Բուլղարիան Վրաստանի կարևորագույն գործընկերն է»,- ասվում է Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկության մեջ:

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Բուլղարիային, որպես Եվրամիության անդամ երկիր, համավարակի դեմ պայքարում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: