Սալոմե Զուրաբիշվիլին ծաղկեպսակ է դրել Բուխարեստում անհայտ զինվորի հուշակոթողին

18:55, 11.10.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բուխարեստ կատարած պաշտոնական այցի ընթացքում ծաղկեպսակ է դրել անհայտ զինվորի հուշարձանին։

Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական պատվիրակության հետ եղել է անհայտ զինվորի հուշահամալիրում։

Արարողությունն անցկացվել է պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Վրաստանի և Ռումինիայի օրհներգերը։

Նախագահը գրառում է կատարել հյուրերի գրքում։

Նմանատիպ