Սալոմե Զուրաբիշվիլին ծաղիկներով է զարդարել օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված Փոթիի նավահանգստի աշխատակիցների հուշահամալիրը
Սալոմե Զուրաբիշվիլին ծաղիկներով է զարդարել օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված Փոթիի նավահանգստի աշխատակիցների հուշահամալիրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծաղիկներ է դրել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված Փոթիի ծովային նավահանգստի աշխատողների հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

«Փոթիի նավահանգստում գտնվող այս հուշահամալիրը 2008 թվականի պատերազմի այս շատ դժվար դրվագը հիշելու վայր է։ Այսօր նաև Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է, և ես ցանկանում եմ, որ մենք հիշենք այս հերոսներին և բոլոր նրանց, ովքեր զոհվել են 2008 թվականի պատերազմի ժամանակ Վրաստանի անկախության համար։ Սրանք այն ամսաթվերն են, որոնք մենք չպետք է մոռանանք»,- ասել է Վրաստանի նախագահը։