Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում Դավիթ Բաքրաձեի նշանակումը
Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում Դավիթ Բաքրաձեի նշանակումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում Դավիթ Բաքրաձեի նշանակումը։

Նշված տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են նախագահի վարչակազմում:

Բացի այդ, ինչպես հայտարարում է նախագահի վարչակազմը, դեսպանների վերաբերյալ նախագահին ներկայացված բոլոր պաշտոնական ներկայացումները բավարարվել են, և նախագահի կողմից ուշացումներ չեն եղել։

Դավիթ Բաքրաձեն նշված պաշտոնում կփոխարինի Կախա Իմնաձեին։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս տարվա հուլիսի 22-ին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր նախագահության ժամանակ առաջադրված 37 դեսպաններից ստորագրել էր 36-ը, մնացել էր Դավիթ Բաքրաձեն։

«Նա 5 տարի դեսպան է եղել Ամերիկայում և ոչինչ չի արել մեր հարաբերությունների համար, նրան չպետք է նշանակեն ՄԱԿ-ում, նա պետք է այլ տեղ գնա»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին հիշյալ հարցազրույցի ժամանակ։