Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսել է իր աշխատանքային այցն Իսրաել: Երուսաղեմում Սալոմե Զուրաբիշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցելու է, Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հինգերրորդ համաժողովին։
Վրաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Իսրաելի կառավարության քարտուղար՝ Ցախի Բրավերմանը, սոցիալական հարցերով նախարար՝ Գիլա Գամլիելը, արտաքին գործերի գլխավոր տնօրեն՝ Յուվալ Ռոտեմը, Իսրաելի պետական պրոտոկոլի ղեկավար՝ Մերոն Ռեուվենը և Իսրաելում Վրաստանի դեսպան ՝ Լաշա Ժվանիան:
Իսրաելում աշխատանքային այցի շրջանակներում, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է Իսրաելի նախագահ՝ Ռուվեն Ռիվլինի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Կանադայի գեներալ֊գուբերնատորի և համաժողովին մասնակից այլ պաշտոնյաների հետ։
Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Ամերիկյան միջազգային «Սիոնի ընկերներ» կազմակերպությունը, որը միավորում է մոտ 70 միլիոն մարդու, Վրաստանի նախագահին, որպես Վրաստանի պետության ղեկավարին, վրաց ժողովրդի կողմից հրեաների և Իսրաելի պետության հանդեպ բարեկամության և աջակցության համար փոխանցելու է «Սիոնի ընկերներ» կազմակերպության բարձրագույն պարգևը։ Կազմակերպության, որի առաջին նախագահը Իսրաելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն էր, պարգևները հանձնվել են՝ ԱՄՆ-ի նախագահներ Ջորջ Բուշին և Դոնալդ Թրամփին, ինպես նաև համաշխարհային այլ լիդերների։
Ծրագրվում է նաև հանդիպում հրեաների համաշխարհային գործակալության նախագահ Իցխակ Հերցոգի և Երուսաղեմի ուղղափառ պատրիարք Թեոփիլե երրորդի հետ։
Նախագահը հանդիպելու է նաև Իսրաելի վրաց համայնքի ներկայացուցիչների հետ։
Վրաստանի նախագահը, Իսրայելի արտաքին գործերի նախարարի, մշակույթի նախարարի և Երուսաղեմի քաղաքապետի հետ բացելու է Վրաստանի հյուպատոսական նոր գրասենյակը։
Իսրելում աշխատանքային այցից հետո, Վրաստանի նախագահը մեկնելու է Փրանսիա և հունվարի 28֊ին ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։