Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է հետճգնաժամյան շրջանում զբոսաշրջության զարգացման հարցերը
Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է հետճգնաժամյան շրջանում զբոսաշրջության զարգացման հարցերը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգայի հետ:

Վրաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահները քննարկել են կորոնավիրուսի առնչությամբ Շվեյցարիայում և Վրաստանում ստեղծված իրավիճակը և վարակի դեմ անցկացված միջոցառումները:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը Վրաստանի նախագահին է ծանոթացրել կորոնավիրուսի տարածման գագաթնակետի հետագա ծրագերը, որոնք իրականացվելու են էկոնոմիկայի աստիճանաբար բացման և սահմանափակումների չեղարկման ճանապարհով:

«Վրաստանի նախագահը խոսել է օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի  և սահմանագծման մասին: Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, այն ժամանակ, երբ աշխարհում համավարակի պատճառով ստեղծված է միջազգային ճգնաժամ, կարևոր է լիցքաթափել իրավիճակը:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը մեկ անգամ հաստատել է աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

Նախագահները զրուցել են հետճգնաժամյան շրջանում զբոսաշրջության զարգացման հարցերի մասին և նշել, որ Շվեյցարիան Վրաստանի նման փոքր երկիր է, որը կախված է տուրիզմից»,- նշված է Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկության մեջ: