Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է Ուկրաինային անկախության օրվա առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է Ուկրաինային անկախության օրվա առթիվ:
Ինչպես գրում է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter» սոցիալական ցանցում, Վրաստանը և Ուկրաինան անցել են ազատության միևնույն ճանապարհը, և երկու երկրները միասին կանցնեն ճանապարհը դեպի Եվրոպա:
«Ուկրաինայի անկախության հռչակումից 30 տարի անց ես կցանկանայի շնորհավորել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն եւ ուկրաինացի ժողովրդին անկախության տոնի առթիվ: Վրաստանը և Ուկրաինան անցել են ազատության միևնույն ճանապարհը, և մենք միասին կանցնենք դեպի Եվրոպա մեր ապագա ճանապարհը», – գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: